Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամերիկյանում սահմանափակումներ չկան

Նոյեմբեր 22,2011 13:44

«Առավոտը» դժգոհություն էր ստացել Կոտայքի մարզի մի բնակչից այն մասին, որ իբր Հայաստանի ամերիկյան համալսարանի գրադարանում իրեն մերժել էին գրքեր տրամադրել՝ պատճառաբանելով նրա ոչ երեւանյան գրանցումը:

Համալսարանի մամուլի պատասխանատու Դիանա Մանուկյանը «Առավոտի» հետ զրույցում բացառեց նման դեպքերը, ասելով, որ ընդհակառակը, իրենք քաջալերում են Ամերիկյան համալսարանի գրադարանից օգտվելը, քանի որ դրանով նաեւ իրենց աշխատանքի արդյունավետությունն է փաստվում: Գրադարանի տնօրեն Բելլա Ավագյանն էլ հավելեց, որ եթե տարիներ առաջ որոշ գրքերի փոքր թվի պատճառով ինչ-ինչ սահմանափակումներ եղել են, ապա այսօր հենց համալսարանի քաղաքականությունից է բխում, որ գրադարանը բաց լինի բոլորի առաջ ու մատչելի՝ լայն հանրությանը: «Մենք սպասում ենք բոլորին, ուրախ ենք սպասարկել: Ընդամենը գրանցվելու համար հայկական անձնագիր ունեցողները պետք է վճարեն 1000 դրամ, իսկ օտարերկրացիները 40 դոլարի չափով դեպոզիտ, որը վերադարձվում է, եթե պարտքեր չունեն եւ խնդիրներ չեն առաջացել»,- նշեց տիկին Ավագյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930