Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն կարիերան ավարտելուց հետո պատրաստվում է զբաղվել գանձեր որոնելով: Թուրինի օլիմպիական խաղերի չեմպիոնն այդպես զերծ կմնա սթրեսից:
«Դա իմ հոբին է: Մի երկու տարի առաջ մենք հին դրամներ եւ Եկատերինա թագուհու ժամանակների շշեր գտանք: Իսկ ընդհանրապես՝ մտադիր եմ մարզական կարիերաս ավարտելուց հետո գանձեր որոնողների սեփական խումբ ստեղծել»,- հայտարարել է գեղասահորդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ