Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուտ մատնության հիմքով

Նոյեմբեր 22,2011 13:24

ՀՀ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքի պետ Կ. Քարամյանը օգոստոսի 18-ին մերժել էր քրեական գործ հարուցել Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ Մարուսյա Դանիելյանի դիմումի հիման վրա: Մ. Դանիելյանը հայտնել էր, որ մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով վերահաստատվել է իր եւ ամուսնու կողմից տիրապետվող՝ գյուղում գտնվող, բայց իրենց աղջկա՝ Արեւիկ Ասրիյանի անունով գրանցված հողի եւ տան սեփականության իրավունքը: Ըստ Մ. Դանիելյանի, մինչ սեփականության հարցը կվիճարկվեր դատարաններում, դուստրը  իրեն մեղադրել է ծանր հանցագործության մեջ, մասնավորապես՝ խարդախության մեջ: Իբր Մ. Դանիելյանը բնակելի տանը եւ հողամասին տիրանալու համար Մասիսի կադաստրային բաժնի հետ կեղծ փաստաթղթային տեղեկությունների միջոցով տիրացել է նշվածին:

Ի դեպ, այդ կապակցությամբ նյութեր են նախապատրաստել Մասիսի ոստիկանության քննչական բաժանմունքում: Քննչականը մերժել էր եւ Մասիսի դատարանը օրեր առաջ լսեց այդ մերժման դեմ բերված Մ. Դանիելյանի հայցը:

Նոյեմբերի 15-ին Մասիսի դատավոր Թաթուլ Պողոսյանը վճռեց մերժել ոստիկանության դեմ բերված բողոքը:

Մ. Դանիելյանը բողոքարկելու է այդ վճիռը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930