Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկների ճանապարհն անտեսում են

Նոյեմբեր 22,2011 13:17

Ամիսներ առաջ (06.09.2011) «Առավոտն» իր «Մանկապարտեզի ճամփան դժվար է ու քարքարոտ» հրապարակմամբ անդրադարձել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան զանգվածում գործող թիվ 81 մանկապարտեզի անբարեկարգ ճանապարհին: Նյութում մասնավորապես նշել էինք, որ ճանապարհն այնքան քարուքանդ է, որ փոքրիկներն ընկնում են եւ վնասվածքներ ստանում: Ծնողների պատմելով՝ հատկապես տաք եղանակին մինչեւ հասնում են մանկապարտեզ, ստիպված են լինում մի քանի անգամ երեխաների կոշիկները հանել, քարերը թափել ու նորից հագցնել:

Չնայած վերոնշյալ ճանապարհը մանկապարտեզի կենտրոնական մուտքը չի սպասարկում, սակայն, ծնողների ներկայացմամբ, հետնամասի ճանապարհով նույնպես տասնյակ երեխաներ են գնում-գալիս, քանի որ որոշ բնակավայրերից հենց այդ ճանապարհն է հարմար:

Երեկ «Առավոտի» խմբագրություն դիմած ծնողները հայտնեցին, որ մանկապարտեզի հարակից ճանապահը, որը գտնվում է Վաթյան փողոցում, ասֆալտապատվել է, սակայն իրենց մատնանշած տարածքը կրկին անտեսել են: Ծնողների խոսքերով՝ ասֆալտապատված այդ հատվածը շատ մոտ է քարուքանդ ճանապարհին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930