Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգության» հանդեպ վերաբերմունքը միավորում է ՀԱԿ-ին եւ իշխանությանը

Նոյեմբեր 22,2011 13:17

Նախընտրական կրքերի շիկացմանը զուգահեռ նկատելի է մի շատ անթաքույց երեւույթ: Ինչ հարցերում էլ որ ՀԱԿ-ը եւ իշխանությունները տարակարծություններ ունենան՝ մի հարցում միանշանակ համախոհներ են. երկուսն էլ չեն ուզում «Ժառանգությանը» տեսնել ապագա խորհրդարանում, եւ երկուսն էլ, իրար հերթ չտալով՝ տարբեր հարցումների կամ կարծիքների միջոցով փորձում են տպավորություն ստեղծել, որ «Ժառանգությունը» հաջորդ խորհրդարանում տեղ չի ունենալու: Այս կապակցությամբ դիմեցինք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին. «Մարզերում եւ համայնքներում հանդիպումների ընթացքում ի՞նչ տպավորություն եք ստացել՝ ժողովուրդը, որի կողքին եք միշտ եղել, «Ժառանգությանը» նայում է որպես անցյալի՞, թե՞ ապագայի գործընկերոջ:

Պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նախ հուսով եմ, թե այս հարցերը, որ տալիս եք, իմ պատասխանելու դեպքում չի դիտվի որպես նախընտրական քարոզարշավ: Նշեմ, որ հենց ձեր հարցի մեջ որոշակիորեն ներառված է նաև պատասխանը: Դուք ինքներդ նկատել եք, որ «Ժառանգությունը» միշտ եղել է ժողովրդի կողքին, ուստի եւ պարզ տրամաբանությունը հուշում է, որ քաղաքացին հենց այն ուժին է ընտրում, որը ներկայացնում է իր շահերը: Բացի դա՝ հայերը մի լավ ասածվածք ունեն. «Փորձած թանն անփորձ մածնից ավելի լավ է»: Ես այնուամենայնիւ կարծում եմ, որ քաղաքացին՝ ի դեմս «Ժառանգության» տեսնում է ապագայի կուսակցության, որի աշխատաոճը, ժողովրդավարությանը միտված գործունեությունը հենց վաղվա օրը պետք է ապահովի եւ իրականացնի այն բարեփոխումները, որոնց րոպե առաջ սպասում է հասարակությունը:

Հարցի առաջին մասի վերաբերյալ կնշեմ հետեւյալը: Ոչինչ, որ ասում են: 2007-ին էլ էին ասում, որ «Ժառանգությունը» չի անցնի, բայց իրականությունը այլ էր: Նույնը հիմա: Բացի այդ՝ նմանօրինակ գործողություններն ընդդեմ «Ժառանգության» եւս մեկ անգամ փաստում են, որ որքան է նրանց խանգարում «Ժառանգության» գոյության փաստն իսկ, էլ չեմ խոսում նրա մասին, որ այն՝ որպես այլընտրանք նախկին եւ ներկա կառավարման մոտեցումներին ու արժեքներին, խիստ անհարմար իրավիճակ է ստեղծում նրանց համար: Երրորդ՝ իրենց միավորող շատ հարցերի մեջ նաեւ «ժառանգությունն» է դարձել միավորող հանգամանք: Եվ վերջապես մի գործով պետք է զբաղվե՞ն, թե՞ չէ: Է, թող իրենց գործն էլ դա լինի: Կարեւորը մեր գործն է, որն ինչպես եղել, այնպես էլ լինելու է մեկը` քաղաքացու շահի պաշտպանությունը»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930