Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարվեստական աուրա՞, թե՞ առ ու տուր

Նոյեմբեր 22,2011 13:15

Ես խորհրդային կարոտաբաղձությամբ չեմ տառապում, բայց այսօր էլ իմ հասակակիցները, ինչպես նաեւ ավագ սերնդի երեւանցիները հիշում են Թումանյան փողոցում գտնվող «Գեղարվեստական սալոնը», որը ոչ միայն քաղաքի յուրատեսակ այցեքարտն էր, այլեւ արվեստասեր հանրության համար բարերար մթնոլորտ էր ստեղծում: Թվում էր, թե անկախության տարիներին սալոնը կբարգավաճի, սակայն եղավ վատթարագույնը: Սկզբում՝ 90-ականներին, խանութը դարձավ խաղասրահ, ապա այն տեղափոխվեց Նալբանդյան փողոցում գտնվող մի մութ վայր, իսկ ավելի ուշ այն դադարեց գործել, եւ քաղաքը մնաց առանց «Գեղարվեստական սալոնի»: Այսօր, ճիշտ է, մայրաքաղաքում, Էջմիածնում եւ այլ քաղաքներում գործում են նման բնույթի խանութներ, իհարկե՝ կա նաեւ Վերնիսաժը, բայց Վերնիսաժում դժվար է գնում կատարելը, ամռան տապը, աշնանային կամ գարնանային անձրեւն ու քամին, ձմռան ձյունն ու սառույցը իրենց «ուղղորդումներն են» մտցնում այցելուների ծրագրերի մեջ: Մյուս կողմից՝ մարդկանց անընդմեջ շարժը, դրամապանակդ կորցնելու վախը, ստախոս վաճառականի կողմից խոտան ապրանք «ձեռք բերելու» զգացողությունը տարակարծությունների տեղիք է տալիս, եւ ակամա խուսափում ես առ ու տուրի այդ մթնոլորտից: Այսօր մայրաքաղաքին եւ հանրապետության խոշոր քաղաքներին անհրաժեշտ են գեղարվեստական սալոններ, որոնք սոսկ առեւտրի սրահներ չեն լինի, այլ համապատասխան աուրա կստեղծեն, որտեղ այցելուները, գնորդները կհաղորդակցվեն գեղեցիկ, բարձրարժեք ստեղծագործությունների հետ եւ իրենց վրա կզգան արվեստի բարերար ազդեցությունը:

 ՎԱՐԴԱՆ ԱՇՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930