Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողից՝ մեղադրյա՞լ

Նոյեմբեր 22,2011 13:02

Հայաստանի իրավապահ մարմիններում մեր աղբյուրների համաձայն՝ Հարություն Առաքելյանի հայտարարությունների վերաբերյալ քրեական գործի հարուցումը հղի է լուրջ հետեւանքներով: Եթե ապացուցվի, որ Առաքելյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում՝ նրան կարող է սպառնալ մեղադրողից մեղադրյալ դառնալու հեռանկարը՝ քրեական եւ քաղաքացիական օրենսգրքերի մի շարք հոդվածներով (սուտ մատնություն, շանտաժ, զրպարտություն): Դրանց համաձայն՝ Առաքելյանն իր աչքի առաջ կարող է ունենալ մինչեւ 5 տարի բանտում անցկացնելու հեռանկարը: Իսկ Առաքելյանի շրջապատից մեր աղբյուրը հայտնում է, որ վերջինս «Վարչապետ» գործողությունն իրականացնում է սեփական շատ լուրջ խնդիրներին քաղաքական աստառ տալու նպատակով: Ի դեպ, երեկ ավելի ուշ պարզվեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել