«Օ՛ սպորտ, դու խաղաղություն ես» կարգախոսը միշտ չէ, որ ծառայում է նպատակին: Շատ հաճախ մարզիկները պայքարի բովում միմյանց նկատմամբ դաժանության հասնող կոպտություններ են թույլ տալիս, ինչին էլ, որպես կանոն, հետեւում է ծեծկռտուքը: Ու եթե կան մարզաձեւեր` ռեգբի, ամերիկյան ֆուտբոլ, բեյսբոլ, ֆուտբոլ, հոկեյ, հանդբոլ, որոնցում բախումներ թույլատրվում են՝ հայ մարզասերին անծանոթ է, երբ ձեռքերի ուժով միմյանց հետ հաշիվ են մաքրում, ասենք, ավտոարշավորդները, վազորդները, հեծանվորդները… Տեսանյութը հենց այդպես էլ վերնագրված է` «Այդ դաժան սպորտը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ