Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի միջնակարգ դպրոցի տնօրեն Գերասիմ Թիրաբյանն ասաց, որ աշակերտների սոցիալապես անապահով ծնողները չեն կարողանում վճարել դասագրքերի վարձակալության գումարները: Վերջին 10 տարում Խաշթառակի դպրոցում դասագրքերի գումարի 320 հազար պարտք կա, ինչի պատճառով դպրոցը չի կարողանում լրիվ ցանկով ստանալ պահանջվելիք դասագրքերը:
Խնդիրն առկա է նաեւ Տավուշի մարզի այլ դպրոցներում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ