Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղի բնակիչ Պավլիկ Էլլարյանը դժգոհում է, որ ինքը եւ շատ համագյուղացիներ 90-ական թվականներին որպես զինվորական ծառայել են, պաշտպանել հայրենի գյուղի սահմանները, սակայն սոցիալական ապահովության ծառայությունը դա աշխատանքային ստաժ չի համարում, պատճառաբանելով, թե այդ տարիներին զինվորականներն իրենց աշխատավարձը ստացել են ամբողջությամբ եւ դրանից մուծումներ չեն կատարել կենսաթոշակային հիմնադրամին:
Ռազմական գործողությունների մասնակիցները տարակուսում են. մի՞թե այն տարիներին կար կենսաթոշակային հիմնադրամին կամավոր մուծումներ կատարելու հնարավորություն, թե՞ պետությունն ինքը պետք է կենսաթոշակային հիմնադրամի համար պահումներ կատարեր զինվորականների աշխատավարձից: Սարիգյուղի գյուղապետ Կոմիտաս Էլլարյանը հայտնեց, որ գյուղում շուրջ 30 մարդ սահմանը պաշտպանելով` զրկվել է այդ ժամանակահավտածի աշխատանքային ստաժից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ