ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալներով, այսօր Հայաստանում չկան փակ ճանապարհներ: Ավելին, եթե անցած շաբաթավերջին եւ երեկ արեւ էր միայն Հայաստանի մի մասում, ապա այսօր արեւային եղանակ է գրեթե ողջ հանրապետությունում՝ Տավուշից ու Լոռռից մինչեւ Վայոց ձոր եւ Սյունիք:
Եթե երեկ մերկասառույց կար Սելիմի լեռնանցքում եւ Իջեւան-Սեւան ճանապարհին, իսկ մառախուղ Թալինում եւ Աշոցքում, ապա այսօր վարորդների համար չկան նման անցանկալի իրավիճակներ: Աշոցքում տեղ-տեղ ամպամած է, բայց դա չի ազդում տեսանելիությանը վրա: