Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը «աչքով տվեց» մեր տնտեսական աճը

Նոյեմբեր 22,2011 11:59

 Երկու տարի առաջ այս օրերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր հանրությանը խորհուրդ տվեց չխոսել ճգնաժամի մասին, որպեսզի այդ ճգնաժամը շրջանցի Հայաստանը։ Չլսեցինք վարչապետին։ Ճգնաժամը չշրջանցեց Հայաստանը։ Ավելին, շարունակեցինք անընդհատ խոսել ու այնքան խոսեցինք, որ ճգնաժամի նոր սրացման նշանները նորից ի հայտ եկան։ Երեկ հրապարակված պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին մեր տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը կազմել է ընդամենը 2,4 տոկոս, անցած տարվա հոկտեմբերի համեմատ։ Ընդամենը անցած ամիս այդ աճը 9 տոկոս էր, նախանցած ամիս՝ 9.6 տոկոս… Ու ընդհանրապես, մեր տնտեսությունը բնորոշող  հոկտեմբերյան ցուցանիշները վատն են, շատ վատը։ Հոկտեմբերին՝ այս տարի առաջին անգամ, արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում նախորդ   ամսվա նկատմամբ։ Անկումն էլ ահռելի է՝ 18 տոկոս։ Սեպտեմբերի համեմատ նվազել են արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության,  առեւտրի շրջանառության ծառայությունների ծավալները, էլեկտրաէներգիայի արտադրությունը, արտահանման ծավալները։ Մի խոսքով, հոկտեմբերին մեր «դիվերսիֆիկացված», «թիրախային ճյուղերով» եւ «կառավարվող ռիսկերով» տնտեսության աճը «տոռմուզ» է տվել։ Բայց դրանում վարչապետն էլ մեղքի բաժին ունի։ Մի քանի օր առաջ նա հայտարարեց, թե այս տարվա հունվար-սեպտեմբերին մեր տնտեսական աճը կազմել է 5 տոկոս։ Ու դրանով փաստորեն աչքով տվեց։ Մի կողմից հանրությունը ճգնաժամի մասին շատ խոսեց, մյուս կողմից՝ վարշապետը աչքով տվեց, ու այդպես, համատեղ ուժերով, «պռավալ» տվեցինք հերթական թռիչքի պատրաստվող մեր կովկասյան վագրի ճախրանքը։

 «Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930