Լրահոս
Օրվա լրահոսը

Տուգանքն այդ սուպերմարկետների մեկ օրվա շրջանառությունն է

Նոյեմբեր 22,2011 11:52

Բանից պարզվում է՝ Երեւանի բոլոր հայտնի սուպերմարկետներումՍԱՍ», «Սթար», «Երեւան Սիթի», «Ֆրեշ», «Նոր Զովք») կարագի անվան տակ բուսասերուցքային խառնուրդ «սփրեդ») է վաճառվել։

«ՉԻ» Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն, իհարկե, բացառիկ խիզախություն է ցուցաբերել, բացահայտել է այս փաստերը եւ այս ընկերություններից յուրաքանչյուրին տուգանել է 3 միլիոն դրամով։ 3 միլիոն դրամն, ի դեպ, նորմալ սուպերմարկետների մեկ օրվա շրջանառությունն է, բայց խնդիրը դա չէ։ Բանն այն է, որ տվյալ դեպքում գործ ունենք կազմակերպված խարդախության հետ, որին, ի դեպ, զոհ են դարձել տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ է պատիժն այդքան մեղմ, մանավանդ որ այդ ընկերությունները գիտակցաբար են դիմել նման խարդախության։ Հիմա պատկերացրեք՝ որեւէ շարքային քաղաքացի մտնում է սուպերմարկետ, գնում երկու կիլոգրամ սփրեդ եւ վաճառողին մեկնում հինգ հատ կեղծ հազարանոց։ Նույն խարդախությունն է, չէ՞, կեղծ ապրանքին՝ կեղծ փող։ Բայց հասկանալի է, որ շարքային քաղաքացուն տեղում կձերբակալեն, քրեական գործ կհարուցեն ու մի քանի տարով «կնստացնեն»: Մինչդեռ նույն տրամաբանությամբ, պիտի մի 50 դրամ տուգանեին ու բաց թողնեին։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930