Ես այսպես, իրենց հաճախորդներին շարունակաբար խաբել եւ կարագի անվան տակ սերուցքային սփրեդ են վաճառել «Ալեքս Գրիգ», «Սաս գրուպ», «Սթար Դիվայդ», «Ֆրեշ» եւ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցերը։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ վերը նշված ընկերությունները պատկանում են իշխանությունների հետ ամենասերտ հարաբերություններ ունեցող անձանց։ Բավական է նշել միայն «Սթար»-ի եւ «Ֆրեշ»-ի սեփականատեր Աֆանդյանի անունը, որը նաեւ «Արզնի գրուպ»-ի սեփականատերն է, «Ալեքս Գրիգ»-ի սեփականատեր, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի եւ «ՍԱՍ գրուպ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի՝ Սասի Արտակի անունները։ Այս վերջինն, ի դեպ եւս Աժ պատգամավոր է եղել, եւ ըստ որոշ լուրերի՝ կրկին պատրաստվում է դառնալ։ Հիմա եթե մենք այս պարոններին վերցնենք ու հրապարակավ խաբեբաներ անվանենք, նրանք կարող են մեզ դատի տալ՝ իրենց բարի համբավն արատավորելու համար։ Ամբողջ աբսուրդն այն Է որ՝ այո՜, կարող են։ Մարդը կարող Է համարել, որ ինքը բարի համբավ ունի եւ տեղի ունեցածը կարող է բարդել «աշխատակիցների ցածր պրոֆեսիոնալիզմի ու անփորձության» վրա։ Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ այդ «անփորձ» աշխատակիցները, չգիտես ինչու, ոչ մի անգամ կարագը սփրեդի տեղ չեն վաճառել, այլ սխալվել են միայն հակառակն անելիս՝ միլիոնների գերշահույթներ ապահովելով իրենց տերերին։
«Ժողովուրդ»