Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդիրն ընդդեմ Սահմանադրական դատարանի որոշման

Նոյեմբեր 22,2011 11:35

Հատված ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանի հարցազրույցից:

-Հնարավո՞ր է, որ խորհրդարանն առաջիկայում նորից անդրադառնա այս հարցին` նվազեցնի վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման առավելագույն չափը, անսալով ՍԴ հորդորներին։

   -Խորհրդարանը օրենսդիր, միաժամանակ քաղաքական մարմին է, եւ ոչ մի Սահմանադրական դատարան չի կարող Ազգային ժողովին ստիպել պատժամիջոցների չափը նվազեցնել, ասենք` 2 միլիոն դրամի փոխարեն սահմանել առավելագույնը կես միլիոն դրամ եւ այլն։ Նա դրա իրավունքը չունի։ Դա կնշանակի խախտել իշխանությունների տարանջատման սկզբունքը։
Իհարկե, հարկ եղած դեպքում օրենսդիրը կարող է վերանայել սանկցիաները, բայց կարող է եւ ընդհանրապես ոչինչ չանել։ Դատարանների իրավունքն է` 2 միլիոնի փոխարեն 100 դրամ գանձել, ելնելով տարբեր հանգամանքներից. հայցվորն ինչքան տառապանք է կրել հրապարակային վիրավորանքի հետեւանքով, զրպարտությունն ինչ բնույթ ունի, առաջին անգա՞մ է, եւ այլն, եւ այլն։ Իհարկե, այս դեպքում էլ պարտադրանք չի կարող լինել, բայց դատավորները, որոնք կիրառում են օրենքը, կարող են հաշվի առնել ՍԴ դատողությունները եւ ավելի մեղմ պատժամիջոցներ սահմանել։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930