Լրահոս
Օրվա լրահոսը

Հախվերդյանը՝ ՀՀԿ-ի համերգին. «Երեք պրեզիդենտներից ոչ մեկին չընտրեք»

Նոյեմբեր 22,2011 10:45

Կիրակի օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մի գեղեցիկ համերգ տեղի ունեցավ, որը կարող էր ավելի գեղեցիկ լինել, եթե քաղաքական նպատակներով կազմակերպված չլիներ։ Իշխող կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էին երեւանցիներիս կողմից շատ սիրված հեղինակ-կատարողների համերգը, երաժիշտներ, որոնց խոսքն ու հնչյունները ոչ մեկին անտարբեր չեն թողնում։ Այս կատարողները տարբերվում են էստրադային կամ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից իրենց պարզությամբ եւ ասելիքի խորությամբ։ Նրանց երգերը զգացմունքային եւ սոցիալական են։ Այս համերգի պարադոքսալությունն այն էր, որ երգերում սոցիալական եւ քաղաքական բողոք կար, որը հասցեագրված էր հենց ՀՀԿ-ին, թեեւ ոչ ուղղակիորեն, բայց այնուամենայնիվ, այն իրավիճակի պատասխանատուն, որից դժգոհում են երաժիշտները, հենց իշխանությունն է։ Խորհրդանշական էր, որ Էդուարդ Զորիկյանը ՀՀԿ-ական համերգին երգեց «Տռզած փորեր»-ը, որը լավ բնութագրում է այսօրվա չինովնիկներին. «Տռզած փորեր, անտակ հորեր, լափում եք դուք անխղճորեն երկիրը մերԳրավել եք մեծ պաշտոններ, տռզած փորեր, անտակ հորեր»:

Իսկ Ռուբեն Հախվերդյանի ներկայությունն ինքնին անակնկալ էր, սակայն երաժիշտը թույլ չտվեց, որ ներկաները միայն այդքանով բավարարվեն։ Երգելուց հետո նա ներկաներին կոչ արեց. «Երեք պրեզիդենտներից ոչ մեկին չընտրեք», ինչը ծափողջույններով ընդունեց հանդիսատեսը։ Այսպիսով, համերգի ընթացքում ՀՀԿ-ին շատ գովազդել չհաջողվեց (կազմակերպիչներին եթե հարցնեք, իրենք, իհարկե, կասեն, որ նման նպատակ չեն էլ հետապնդել), թեեւ բեմահարթակի հետնամասում դրված էր կուսակցության խորհրդանիշը։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը մեկ քայլ առաջ է կատարել, որովհետեւ եթե անգամ նախընտրական քարոզարշավ, ապա հեղինակ-կատարողներով եւ ոչ թե Թաթայով։

 

«Հրապարակ»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930