Լրահոս
Օրվա լրահոսը

«Google, GTUG and Rock’n Roll» հանդիպումների ֆորմատի Երեւանյան տարբերակը

Նոյեմբեր 22,2011 10:42

2011թ. նոյեմբերի 27-ին Երևանում` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, տեղի կունենա GTUG’s Day Armenia միջոցառումը, որը ԱՊՀ GTUG (Google Technology User Group) խմբերի կողմից մեծ կիրառություն ունեցող «Google, GTUG and Rock’n Roll» հանդիպումների ֆորմատի Երևանյան տարբերակն է: Այսպիսի միջոցառումներ արդեն տեղի են ունեցել Ալմաթի, Տաշքենտ, Մինսկ, Կիև և Մոսկվա քաղաքներում:

Միջոցառմանը կարող են մասնակցելու բոլոր ցանկացողները, ովքեր հետաքրքրված են ժամանակակից տեխնոլոգիաներով, ցանկություն ունեն լսել Google ընկերության աշխատակիցներին և Google-ի տեխնոլոգիաների գիտակներին: Գրանցումը բաց և պարտադիր է բոլորի համար, սակայն մասնակիցների տեղերը սահմանափակ են: GTUG’s Day միջոցառման նպատակն է նպաստել ՏՏ հասարակության մեջ Google–ի տեխնոլոգիաների մասին տեղեկացվածության բարձրացմանը, կազմակերպել փորձի փոխանակում այլ GTUG խմբերի հետ, ծանոթանալ Google-ի որոշ աշխատակիցների հետ, լսել նրանց խորհուրդները, ներկայացումները և ստանալ շատ հարցերի պատասխաններ:

Միջոցառման հյուրն է Kiyv GTUG Center խմբի մոդերատոր Վլադիմիր Իվանովը, ով Երևանում կներկայացնի իր պրեզենտացիաները, կխոսի Google-ի տեխնոլոգիաների, GTUG գաղափարի և դրա արդյունավետության մասին:

Ընդհանուր առմամբ՝ GTUG’s Day Armenia միջոցառման 8 ակտիվ ժամերի ընթացքում կլինեն մի քանի վիդեոկապեր (hangouts) Google-ի տարբեր աշխատակիցների և աշխարհի մի քանի քաղաքների GTUG խմբերի հետ:

Միջոցառման ընթացքում նախատեսված են նաև հատուկ ժամեր` կոնկրետ պատանիների համար, մասնավորապես «Արարատից մինչև Կարպատներ» (From Ararat to Carpathians) խորագրով վիդեոկապ ` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Կիև քաղաքի նմանատիպ ITDo ՏՏ կենտրոնի երիտասարդ սաների միջև, ինչպես նաև փոքրիկ մրցույթ Թումոյի անդամների համար, որը կիրագործվի Google ընկերության կենտրոնական Mountain View-ի գրասենյակի աշխատակիցների` Անդրեյ Յասինեցկու և հայազգի Արամ Այազյանի օգնությամբ` վիդեոկապի միջոցով:

Միջոցառման հատուկ մասերից է նաև «StartUp Weekend Yerevan 2011» տեղի ունենալիք միջոցառման bootcamp-ը, որի ժամանակ կներկայացվեն միջոցառման նկարագիրը, մասնակցության պայմանները և այլ մանրամասներ:

Միջոցառման ընդհանուր տևողությունը 8 ժամ է: Գրանցված մասնակիցները կստանան իրենց QR Կոդերը, որոնք պարտադիր պետք է ներկայացվեն միջոցառմանը տպված տարբերակով:

PCNews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել