Աննա Կուռնիկովա-Էնրիկե Իգլեսիաս աստղային զույգը, հնարավոր է, երեխա է սպասում: Այս մասին գրում է անգլիական «Daili Mail»-ը: Նման ենթադրության հիմք ծառայել են ԶԼՄ-ներում պապարացիների հրապարակած լուսանկարները, որոնցում թենիսիստուհին եւ երգիչը Մայամիի ծովախորշում հանգստանում են նավի վրա: Եվ քանի որ Աննան մշտապես մարզական լավ վիճակ է պաշտպանում, նրա փոքր-ինչ կլորացած փորը լրագրողներին հիմք է տվել եզրակացնել, որ նա հղի է:
Բրիտանական թերթը Կուռնիկովային համարում է Իգլեսիասի ընկերուհի, չնայած այս տարի Մոսկվայում համերգի ժամանակ Էնրիկեն Աննային ներկայացրել է որպես իր կինը, թեեւ մինչ այդ նա հայտարարել էր, թե ամուսնացած չէ: Վերջերս էլ Կուռնիկովան էր հայտարարել, թե իրենց հարաբերությունները շատ ամուր են եւ ինքը ցանկանում է ունենալ երեխաներ :
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ