Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երիտասարդը ինքնասպան է եղել «50-ամյակի» կամրջի տակ

Նոյեմբեր 22,2011 10:14

Այսօր` նոյեմբերի 22-ի առավոտյան, ինքնասպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան` ժամը 08.00-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրիից Շիրակամուտ տանող ճանապարհին` այսպես կոչված «50-ամյակի» կամրջի տակով անցնող խողովակներից կախված երիտասարդ կա:

Շտապ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Գյումրիի բաժնի աշխատակիցները` ոստիկանության Գյումրու  բաժնի պետ Արթուր Բիչախչյանի գլխավորությամբ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչները: Այստեղ են նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարները:
Ոստիկանությունն այս պահին ձեռնարկում է օպերատիվ-քննչական գործողություններ` պարզելու ինքնասպանի ինքնությունը:
Ավելի մանրամասն` քիչ ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել