Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաղտնի» նիստ են արել Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտվածի հայցով

Նոյեմբեր 21,2011 23:51

«Առավոտի» տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ին կայացել է Հոկտեմբերի 27 -ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի գործով դատական նիստ: Հիշեցնենք, որ նա դիմել էր դատարան՝ իր գործը վերանայելու խնդրանքով: Բանն այն է, որ այս տարվա մայիսի 23-ին ՀՀ Քր. Օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն դիտավորյալ սպանության համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումից դարձել է 20 տարի ազատազրկում, եւ քանի որ պատիժը մեղմացած է, հետեւաբար` հետադարձ ուժ ունօ: Էդիկ Գրիգորյանի դիմել էր հենց այդ խնդրանքով` ցմահ ազատազրկումը փոխարինել 20 տարով: Ի դեպ, այդ նույն խնդրանքով դատարան էին դիմել եւ մերժվել Նաիրի եւ Կարեն Հունանյանները:

Նոյեմբերի 14-ին կայացած դատական նիստին, որի ժամանակ մերժվել է Էդիկ Գրիգորյանի հայցը,  ներկա չի եղել նրա փաստաբան Կարեն Աղաջանյանը, որին նիստի մասին տեղյակ չէին պահել: Սակայն նիստին մասնակցել է մեղադրող: Դրանով իսկ խախտվել է դատական հավասար մրցակցության սկզբունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930