ATV հեռուստատեսության գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանը սրտի վիրահատությունից հետո այսօր առաջին անգամ աշխատանքի է գնացել: Հիշեցնենք, որ Հ. Քեշիշյանը նոյեմբերի 9-ին սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ, հիվանդանոց էր գնացել ու վիրահատվել: Նրա առողջական վիճակը կայուն է, ինքնազգացողությունը ՝ գերազանց:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: