Բլոգները մեր սեփական տարածքներն են՝ զերծ խմբագրական միջամտությունից: Այստեղ գուցե կարող ենք մեզ թույլ տալ այնքան էլ լուրջ չլինել, որքան պարտավոր ենք լինել թերթային կամ կայքային պաշտոնական տարածքում: Եվ ողջ օրը մեկը մեկից տխուր լուրեր ստանալուց ու դրանք կայքում տեղադրելուց , Գագիկ Շամշյանի ամեն զանգից տագնապելուց հետո, թե էլի ով է ինքնասպան եղել, վրաերթի կամ ավազակային հարձակման ենթարկվել՝ թույլ տվեք գոնե փորձել կատակել:
Այսօր հանկարծ տեսա, որ սպորտային համազգեստը, որը տանը հագնում եմ արդեն մի երկու տարի՝ ունի հետեւյալ պիտակը:
Փաստորեն ես ՀԱԿ-ի մեջ եմ եղել, ՀԱԿ-ի կյանքով ապրել, ու իսկի տեղյակ էլ չեմ եղել:
Սա երկրորդ նման պիտակն է, ի դեպ: Առաջինը մի երկու տարի առաջ Բելգիայից ինձ ուղարկել էր Ռուզան Ամիրջանյանը, ես էլ քանի որ բնավորություն ունեմ ամեն ինչ պահելու՝ պահպանել եմ նաեւ սա: Ռուզանը նաեւ պարզաբանել էր, որ սա խնձորի կոմպոտ է՝ բարձր որակի, առանց կոնսերվանտների:
Կարդացեք նաև