Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Համակարգչային կենտրոն կույրերի համար

Նոյեմբեր 21,2011 20:51

Նարինեն սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի անվճար համակարգում: 5 տարեկան հասակում ավտովթարի հետևանքով վնասել է աչքերը: Դիմել է մի շարք վիրահատությունների, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել միայն մի աչքը ,  մի աչքում կատարվել է պրոթեզավորում, մյուսով էլ լավ չի տեսնում, կարճատես է:  «Հիմնակնում ձայագրում եմ դասախոսությունները, իսկ որոշ առարկաներ պարապելիս օգնում է մայրս: Բայց երբեմն էլ ուղղակի ստիպված  խնդրում եմ ընկերներիս, որ իմ փոխարեն նրանք ռեֆերատներ և ստուգողական աշխատանքներ գրեն, ինքս չեմ կարողանում օգտվել ինտերնետից»,-պատմում է նա:

Նարինեն տխրում է `մտածելով, որ իր խնդրանքներով «զզվեցնում» է ուրիշներին:

Այսօր` նոյեմբերի 21-ին, Հայփոստի շենքի առաջին հարկում բացվեց ինտերնետ կենտրոն կույրերի և վատ տեսողություն ունեցողների համար: Կենտրոնն ունի 15 համակարգիչ, որից 5-ը նախատեսված է  ընդհանուր տեսողություն չունեցողների, իսկ մյուս 10-ը` վատ տեսողություն ունեցողների համար: Դրանք աշխատում են բրայլյան համակարգով, մոնիտորով և տասախցիկներով, տեքստը վերարտադրում են ձայնային տեսքով: Կա նաև մեկ ինտերակտիվ գրատախտակ:
«Համակարգիչներն աշխատում են անգլերեն և ռուսերեն լեզուներով, բայց նախատեսվում է ներմուծել հայերեն լեզվով ծրագրեր»,-ասաց բացմանը ներկա «Ինտերնետհանրություն» հ/կ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:
Իսկ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի խոսքով` սա ԱՊՀ երկրների տարածքում առաջին նմանատիպ կենտրոնն է, ապահոված է անհրաժեշտ սարքավորումներով:  Կենտրոնը գործելու է բոլոր աշխատանքային օրերին և անվճար է:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930