Տասն օր առաջ տեղեկացրել ենք, որ նոտարական որակավորման քննություններին մասնակցում են ոչ պատահական մարդիկ: Պարզվում է հայտնիների դուստրերը այդքանով չեն սահմանափակվում, «Առավոտի» տեղեկություններով՝ նոտար դառնալու հավակնություններ ունեն նաեւԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրը՝ Հայկուհի Հարությունյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի Էդիկ Մանուկյանի հարս Աննան, դատախազ Յուրա Ավետիսյանի աղջիկ Անին, ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանի դուստրը: