Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուսին փրկեցին, մեկին՝ չհասցրին

Նոյեմբեր 21,2011 20:23

Ինչպես արդեն հաղորդել ենք, նոյեմբերի 21-ին ժամը 17.20-ի սահմաններում Հրազդանի կիրճով անցնող ջրանցքում խեղդվելիս են եղել 3 երիտասարդներ, որոնց շուտով օգնության են հասել անցորդներ: Ջրանցքից հանվել են 18-ամյա Արուսյակ Խաչատրյանն ու 17-ամյա Լևոն Սաֆարյանը, որոնք ներկայումս Շտապօգնության հիվանդանոցում են, սակայն 3-րդ երիտասարդին` Արթուր Աղայանին (18-20 տարեկան), չի հաջողվել փրկել. նրան էլ են դուրս բերել ջրից, սակայն նա արդեն ջրահեղձ էր եղել: Ինչպես հաղորդել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ խեղդվող երիտասարդներին փրկածներից երկուսը Շիրակի մարզի բնակիչներ են` Կարեն և Սպարտակ անուններով, մյուսը Արգավանդի բնակիչ է` անունը Գևորգ: Երիտասարդները հրաժարվել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին այլ մանրամասներ հայտնել` պատճառաբանելով, թե իրենք կատարել են իրենց քաղաքացիական պարտքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել