Մարդը հող ունի, ինչքան բարձր կառուցի, էնքան եկամուտը շատ կլինի: Կարծում է Երևանի քաղաքապետարանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանը: Խոսքը «Մոսկվա» կինոթատրոնի շրջակայքում կառուցվող 50 հարկանի աշտարակի եւ այն կառուցողների մասին է: Լրագրողների հետ հանդիպմանն են քննարկում այդ հարցը: Ասում են` իրանական կազմակերպություն է կառուցում, անունն էլ չգիտեն: Հրաչ Պողոսյանն հիշում է` Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն իր հետ զրույցում նշել էր, որ Նկարիչների միության շենքի տարածքը վաճառվել է իրանական մի ընկերության: Պարսիկները աստծուն մոտենալ չեն ուզում, Հրաչ Պողոսյանն է ասում. «Ո’չ, Աստված այստեղ կապ չունի», Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ չի ցանկանում «այդպիսի բարդ բաների» մասին խոսել, ասում է. «Միշտ էլ նախագծեր են արվում, որ կառույցը բարձր լինի»: Ինչու՞ համար է կառուցվում այդ բարձահարկ շենքը, բանախոսները չգիտեն, բայց վճռական են. այդ տարածքում բարձրահարկ շենք կառուցել թույլ չեն տալու. «Եթե պետք լինի դիմելու ենք քաղաքապետին, Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին և իհարկե` ժողովրդին»,- ասում են նրանք:
Արամ Արարատյան