ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր միջնորդությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեն քաղաքացի Հարություն Առաքելյանի` վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներում եղած հայտարարությունների մեջ նշված պնդումները, եւ հայտարարությունների համաձայն հարուցվի քրեական գործ: Այս մասին Aravot.am-ին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանը: