Շաբաթ օրը, ժամը 13.00 սահմաններում, անհայտ պատճառներով իր սենյակում ինքնասպան է եղել Գյումրիի «Թուրքի մայլա» կոչվող թաղի բնակիչ, 1933 թվականին ծնված Սարգիս Ռոստոմի Վարդանյանը: Բարեկամների պատմելով, վերջինիս դին հայտնաբերել է թոռնուհին, ով ժամը 12.30-13.00-ի սահմաններում մշտապես սուրճ է տարել պապիկին: Ի դեպ, սա ծերուկի ինքնասպանություն կատարելու առաջին փորձը չէ: Բարեկամների ասելով, նա կախվելու «խասյաթ» է ունեցել. նմանատիպ մի փորձ էլ կատարել էր ամռանը, սակայն հաջողվել էր կանխել ու փրկել նրա կյանքը: Թե ի՞նչն էր դրդել 78-ամյա ծերունուն իր կյանքին վերջ դնելու, հարազատները այդպես էլ չեն հասկանում, ավելին, նեղվում են, որ նա իր արարքով խայտառակ արեց իրենց: Սարգիս Վարդանյանի բարեկամների փաստելով, ծերուկը հակում է ունեցել խմիչքի նկատմամբ: Նա, ոչ ավել, ոչ պակաս 6 կին է ունեցել, 4 զավակ` 1 դուստր և 3 որդի, որոնցից 2-ը «խոպանում» էին: Սարգիս Վարդանյանը բնակվում էր հարսի ու 3 թոռնուհիների հետ: Շիրակի մարզի քննչական բաժնից Aravot.am-ին տեղեկացրին, որ նյութեր են նախապատրասվում, քրեական գործ հարուցված չէ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ