Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

3 երիտասարդներ ընկել են Հրազդան կիրճի ջրանցքը. 2-ին կարողացել են փրկել, 1-ին` ոչ (Լրացված)

Նոյեմբեր 21,2011 19:08

Արդեն հաղորդել ենք, որ այսօր` նոյեմբերի 21-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.20-ի սահմաններում Հրազդանի կիրճով անցնող ջրանցքում խեղդվելիս են եղել 3 երիտասարդներ: Բարեբախտաբար, ջրանցքի այդ հատվածի հարևանությամբ անցնելիս են եղել մի քանի այլ երիտասարդներ, ովքեր նետվել են ջուրը` փրկելու երիտասարդներին:

Օգնության հասածները կարողացել են ջրանցքից հանել 18-ամյա Արուսյակ Խաչատրյանին և 17-ամյա Լևոն Սաֆարյանին, ովքեր տեղափոխվել են Պռոշյան փողոցում գտնվող շտապօգնության հիվանդանոց: 3-րդ երիտասարդին` Արթուր Աղայանին (18-20 տարեկան), չի հաջողվել փրկել: Թեև օգնության հասած երիտասարդները նրան էլ են դուրս բերել ջրից, սակայն նա արդեն ջրախեղդ էր եղել:

Ականատեսները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ երիտասարդները ուզել են ջրանցքի մոտ լուսանկարվել, նրանցից մեկը սայթաքել է, մյուս երկուսը փորձել են պահել նրան, սակայն իրենք էլ նրա հետ ընկել են ջրանցքը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցները` բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության և 1-03 շտապբուժօգնության աշխատակիցները: Քանի որ տարածքը պատկանում է Կենտրոն վարչական շրջանին, ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը սպասում է, որ դեպքի վայր ժամանեն ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները: Խեղդվող երիտասարդներին փրկածներից երկուսը Շիրակի մարզի բնակիչներ են` Կարեն և Սպարտակ անուններով, մյուսը Արգավանդի բնակիչ է` անունը Գևորգ: Երիտասարդները հրաժարվել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին այլ մանրամասներ հայտնել` պատճառաբանելով, թե իրենք կատարել են իրենց քաղաքացիական պարտքը:

Արդեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները` բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930