Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նյութերը երբեմն չեն համապատասխանում իրականությանը. Ռեկտորը համալսարանի պաշտոնաթերթի մասին

Նոյեմբեր 21,2011 19:08

«Էկոնոմ plus»-ը տնտեսագիտական ուղղվածության պարբերական է, բայց այնտեղ ամեն ինչ կա, բացի էկոնոմիկայից: Հայաստանի պետական տնտեսագիտական համասարանի Ուսանողական խորհրդի պաշտոնաթերթն է: Այսօր էլ տասնամյակն էր: Այս առթիվ միջոցառում էին կազմակերպել համալսարանի ուսանողական խորհուրդը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:  Միջոցառմանը «Առավոտ երիտասարդականին» հայտնեցին` պաշտոնաթերթի «Էկոնոմ» հատվածը տնտեսագիտության մասին է, «plus»-ը` այլ հարցերի եւ թեմաների: Ամսագիրը թերթելուց հետո պարզ է դառնում, որ տեղի ուսանողները գրում են միայն «plus»-ի մասին`անդրադառնալով անմահ հերոսներին, հարցազրույցներին, պատմամշակութային արշավներին եւ համալսարանի ներսում կատարվող իրադարձություններին, բայց ոչ` էկոնոմիկային: Ներկայիս խմբագիր Հայկ Բեջանյանը հայտնում է, որ ամսագիրը լրագրողական տեսանկյունից մասնագիտական չէ.  «Բոլորը տնտեսագետներ են, եւ չկա ոչ մի լրագրող»: Հեղինե Բալյանը, ով «Էկոնոմ plus»-ի աշխատանքային խմբի ղեկավարն է, ասում է, որ գրում են նաեւ քննադատական հոդվածներ. «Մենք մեր համարներից մեկում գրել ենք գրադարանավարուհիների մասին, կային խնդիրներ, որոնք հետագայում լուծում ստացան: Այդ հոդվածը մեծ «բում» բարձրացրեց, քանի որ ուսանողները բողոքում էին, որ գիրք է վաճառվել»: Ասում է, որ նյութը ճշգրտված է: ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն էլ շատ գովելի է համարում ամսագրի աշխատանքները. «10 տարին նոր աչքերիս դիմացով անցավ, վերհիշեցի, անցած տարիները: Ամեն համարից համար երեւում է, որ մեծ աշխատանքներ են կատարվել»: ՀՊՏՀ ռեկտորն  ասաց, որ ամսագիրը երբեմն տպում է նաեւ այնպիսի նյութեր, որոնք այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: «Մի անգամ տպվել էր անանուն հոդված տեղի գրադարանի մասին, որում պնդում էին, թե գրադարանում գիրք է վաճառվել, չեմ կարծում, թե նման բան եղած լիներ,- ասում է նա եւ կասկածանքով ավելացնում,- հազվադեպ կարող ենք նման դեպքերի հանդիպել, սակայն դրանք մասսայականացված չեն»:

Ռուբինա Սաֆարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930