Արդեն մի քանի օր է, ինչ ստանում ենք բանավոր ահազանգեր, կապված կանադահայ մի քաղաքացու հետ:
Կանադահայ անծանոթը սիրում է լինել բարձրագույն ուսումնական հաստատություներում ու մուտքերի մոտ, անգամ լսարաններում հանդիպել ուսանողուհիների հետ: Անխնամ արտաքինով օտարերկրացին ասում է, թե պատրաստ է 1500 դրամ օրավարձով անգլերեն պարապել ուսանողների հետ: Ուսանողներին նա տրամադրել էր իր ձեռքի հեռախոսահամարը, վարձակալած բնակարանի հասցեն: Հանդիպման եւ պայմանավորվածության օրը նա «դիմորդներին» լուսանկարում է: Օտարերկրացին նախընտրել էր լուսանկարել ուսանողուհիների հատկապես ոտքերը, կուրծքը: Կասկածելի դասախոսի մասին տեղեկացրել ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ տեղեկատվության բաժնին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև