Չինացի ծանրորդ Լյա Հուեյին, որ Փարիզում անցկացված աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային կարգում նվաճել էր չեմպիոնի կոչումը` համաշխարհային ռեկորդ սահմանելով, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան որակազրկել է դոպինգ օգտագործած լինելու համար:
«China Radio International» ռադիոկայանը տեղեկացնում է, որ անցած տարի Անթալիայի աշխարհի առաջնության ժամանակ մարզիկից վերցրած փորձանմուշում արգելված դեղամիջոց է եղել: Դա նշանակում է, որ Հուեյը երեք տարի` մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, իրավունք չի ունենալու հանդես գալ IWF- ի հովանու ներքո անցկացվող պաշտոնական մրցումներին, այդ թվում նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերին, իսկ աշխարհի վերջին երկու առաջնություններում նրա ցույց տված արդյունքները չեղյալ են համարվել:
ՎԱԴԱ-ն կասկածներ ունի նաեւ Չինաստանի այլ ծանրորդների նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ