Սենիկ Արզումանյանը դեռեւս 1960-ական թվականներից Քանաքեռ-ՀԷԿ 5/2 հասցեում գտնվող տարածքի օգտագործողն է: Այստեղ նա սննդի եւ զովացուցիչ ըմպելիքների արտադրամասեր է ունեցել, որոնք ներկայումս չեն գործում: 20 տարի անընդմեջ նա դիմել է Երեւանի քաղաքապետարան, տվյալ տարածքը սեփականաշնորհելու համար, միայն 2004 թվականին է նրան հաջողվել տարածքի վրա գտնվող շինությունը սեփականացնել, բայց կոնկրետ հողատարածքը կրկին տրվել է վարձակալությամբ: Նույն հասցեում է գտնվում նաեւ չգործող կաթսայատունը: Սենիկ Արզումանյանը կաթսայատունն էլ սեփականացնելու խնդրանքով բազմիցս դիմել է Երեւանի քաղաքապետարան, բայց նրա դիմումը մերժվել է: Նրա տեղեկություններով, այդ տարածքն արդեն տրվել է ամերիկահայ գործարար Ալբերտ Հովհաննիսյանին, որն էլ մտադիր է այդտեղ սուպերմարկետ կառուցել, իսկ Սենիկ Արզումանյանին պատկանող պտղատու այգու տեղում՝ ամերիկահայ գործարարը մտադիր է հիմնել ավտոկանգառ:
Նյութի մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ