Երբ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանն օրեր առաջ դատապարտվեց 15 տարվա ազատազրկման՝ 10 եւ ավելի անչափահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար, մտածել եմ անգամ. Գուցե քի՞չ էր պատժաչափը, արդյոք, համարժեք էր պատիժը /հասարակական վտանգավորության աստիճանը հաշվի առնելով/:
Օրեր առաջ տեղեկացա դատական դռնփակ մի նիստի մասին, ուր գործող անձը՝ Սերոբ Տեր-Պողոսյանի նմանակն է եղել: Եւ այս նմանակին դատապարտել են ընդամենը 6 տարվա ազատազրկման: Հիմա էլ պահանջում են՝ գոնե, գոնե 8 տարի տվեք…
Սամվել Սարոյան:
Թիվ 90858210 քրեական գործով կալանավորված Սամվել Սարոյանը պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ջոկի հրամանատարն է, կրտսեր հրամանատար: Եթե Սերոբն օգտվել էր անչափահաս տղաների սոցիալական անապահով վիճակից, տաբատներն իջեցնելու եւ իրեն արժանի տեղերը «համտեսելուց» հետո գումարներ էր տվել տղեկներին, ապա սերժանտ կոչվածը, տուժող շարքայինին՝ Գ.Հ-ին ասել էր, թե համածառայակաիցներդ ուզում են քեզ զուգարանը մաքրել տան, եւ ինքը չի թողնի: ու փորձել էր Գ.Հ-ի տաբատն իջեցնել…առաջարկելով իր հետ լինել:
Գ.Հ-ն դիմել էր փախուստի:
Մեկ այլ շարքայինի՝ Ս.Ս-ի հետ «խաղ» են խաղացել: Ձեռքերի մեջ քար են պահել: Սերժանտն ասել է. Ով ճիշտ չգուշակի, մի ձի եւ մի մեքենա պիտի տա պարտվողին: «Թարսի նման» շարքային Ս.Ս-ն չի գուշակել: Ջոկի հրամանատարը ինքաձիգը պահել է վրան, ասելով՝ դիակդ կամ… էն տեղը, որը շատ են սիրում «համտեսել» «…տղաները»:
Շարքայինը վախեցել է եւ հանձնվել է: Այդ մասին չի պատմել այնքան ժամանակ, մինչ տուժող Գ.Հ-ն կպատմեր իր գլխով անցածը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ