Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրբելյանը վրե՞ժ է լուծել Ճգնավորյանից

Նոյեմբեր 21,2011 17:15

Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Լորիս Ճգնավորյանը վերջերս հրաժարական է տվել ու վերադարձել ծննդավայր՝ Իրան: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, մաեստրոն մտադիր է 2012-ից ստեղծագործական կյանքը դարձյալ հայրենիքի հետ կապել, այս անգամ` ցմահ: Ի դեպ, Գլենդելի ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն այլեւս ստանձնելու է Կոնստանտին Օրբելյան կրտսերը:

Հիշեցնենք, որ երբ 1989թ. Լ. Ճգնավորյանը ստանձնեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, արտաքսեց «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարկի տակ հավաքված կոլեկտիվներին, այդ թվում՝ նաեւ Կոնստանտին Օրբելյան ավագի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Չար լեզուներն ասում են, որ կրտսեր Օրբելյանը որոշակի ներդրում ունի Լ. Ճգնավորյանի հրաժարականի «մասով»՝ այդկերպ նա լուծել է հորեղբոր վրեժը: Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930