Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ ՀԱԿ անդամի՝ Տիգրան Մուկուչյանը դեռ ժամանակ ունի

Նոյեմբեր 21,2011 17:02

«Եթե պարոն Մուկուչյանը նոր է փորձում առնչվել ընտրությունների հետ, մենք արդեն 20 տարի է ընտրությունների մեջ ենք: Վերջին 3-4 համապետական ընտրությունները իշխող կոալիցիան կամ կուսակցությունն ընդամենը ֆիքսել է այդ ընտրությունը՝ շնորհիվ կեղծված ընտրացուցակների»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում հակադարձելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ վերջերս հաճախ հնչող պնդումներին, թե ընտրացուցակներն առաջիկա համապետական ընտրություններում չեն կարող կեղծիքների պարարտ հող դառնալ, ասաց ՀԱԿ անդամ, ՀԼԿ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

«Հիմա եթե նորից փորձում են գնալ այդ ճանապարհով, ապա ոչ իշխանությանը, ոչ երկրին այդ ճանապարհը եկեղեցի չի տանում: Կարծում եմ, որ թե իշխանությունը, թե պարոն Մուկուչյանը դեռ ժամանակ ունեն, որպեսզի վերանայեն իրենց մոտեցումներն ընտրությունների վերաբերյալ եւ հասկանան, որ Հայաստանում արդեն իրենք չեն կարող նման կեղծված ընտրություններ կազմակերպել», – հավելեց նա:

 

Թեմայի շուրջ Նելլի Գրիգորյանի հոդվածը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930