«Մենք հավատարիմ ենք հրադադարի մասին պայմանավորվածությանը եւ երբեք այն առաջինը չենք խախտում: Ուղղակի մենք պատասխան կրակով չեզոքացնում ենք հակառակորդի գնդակոծությունը»,- ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը՝ մեկնաբանելով երկու հայ զինվորների մահն ադրբեջանական դիպուկահարների կրակոցներից: «Այդպես եղել է, այդպես էլ լինելու է միշտ: Թող կրակ չբացեն եւ մենք էլ չենք պատասխանի»,– ասել է Աբդուլաեւը: