Կանանց իրավունքների կենտրոնը նոյեմբերի 25-ին՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, կազմակերպում է բացօթյա ակցիա «Ամոթի պատ» խորագրով: Ակցիայի ընթացքում Հյուսիսային պողոտայում կտեղադրվի մի նկար, որի վրա պատկերված կլինի ամուսնու եւ կնոջ վիճաբանություն, ինչի ականատեսն է լինում նրանց երեխան, իսկ անցորդներին հնարավորություն կընձեռվի փակել նկարը իրենց մեկնաբանություններով:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ եւս նմանատիպ ակցիա կազմակերպվեց կենտրոնի կողմից, որը բավականին մեծ արձագանք ստացավ. ակցիայից հետո կենտրոնի ազգային «թեժ գծին» գրանցվեցին բազմաթիվ զանգեր ընտանեկան բռնության ենթարկված կանանց կողմից:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ