Հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, ըստ «Մեդիամաքսի», բացել է իր անձնական էջը Twitter միկրոբլոգում: Facebook-ի իր էջում Լեւոն Արոնյանը գրել է, որ իր հանգստյան օրվա համար ուներ երեք տարբերակ.
1) այցելել Մոսկվայի տեսարժան վայրեր;
2) գնալ Մեծ Թատրոն;
3) էջ բացել Twitter-ում, եւ նախապատվությունը տվեց վերջին տարբերակին:
Կարդացեք նաև
Twitter-ի իր էջի` https://twitter.com/#!/LevAronian առաջին գրառման մեջ Լեւոն Արոնյանն ասել է, որ մտադիր է «պայքարել» https://twitter.com/#!/GMLevonAronian օգտատիրոջ դեմ, որը հանդես է գալիս իր անունից: