Թիվ 17122411 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 41-ամյա Հովհաննես Հայրապետյանին: Նա հարկադրական բուժման նպատակով ոստիկանության աշխատակցի ուղեկցությամբ տեղափոխվել է «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ Ավանի հոգեբուժական կլինիկա: Այնտեղ տեղեկանալով հարկադրական բուժման ենթարկվելու մասին` իր հետ նախապես վերցրած ծալովի դանակով հարվածել է հոգեբուժարանի բուժակ Գուրգեն Սարգսյանին, նրան պատճառել միջին աստիճանի վնաս՝ առողջության տեւական քայքայումով, իսկ հիվանդապահ Արսեն Դեմիրչյանին պատճառել էր առողջության թեթեւ աստիճանի վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:
Գործն արդեն դատարանում է: Ամբաստանյալը դատարան կբերվի արդարադատության նախարարության «Նուբարաշեն բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ