Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինքնասպանություն Երեւանում. 75-ամյա տղամարդը ջրահեղձ է եղել

Նոյեմբեր 21,2011 16:02
Երեկ` նոյեմբերի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.30-ի սահմաններում Մոլդովական փողոցի բնակիչ, 75-ամյա Յուրիկ Միրզոյանը տանը ինքնասպան է եղել:
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:
Մահացածի կինը` 77-ամյա Մարլենա Սահակյանը, ոստիկաններին պատմել է, որ ամուսինը ինքնասպանություն է գործել լոգարանի վաննայում ինքն իրեն ջրահեղձ անելու միջոցով, որից հետո օգնության նպատակով ինքը վրա է հասել ու վաննայից դիակը դուրս հանելով` թողել հատակին:
Արտաքին զննությամբ դիակի վրա չեն հայտնաբերվել բռնության հետքեր:
Քննիչի որոշմամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել