Սյունիքի մարզի Աշոտավան, Վաղատուր, Ալվանք, Չափնի եւ Նժդեհ գյուղերում ավարտվել են դեկտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետները: 3 գյուղերում` Աշոտավանում, Վաղատուրում եւ Չափնիում, որտեղ համայնքի ղեկավար են ընտրում՝ առաջադրվել են գործող գյուղապետերը:
Բայց եթե Գորիսի տարածաշրջանի Վաղատուր գյուղում գործող հանրապետական գյուղապետ Հովհաննես Հովհաննիսյանը մրցելու է անկուսակցականներ Էդիկ Մաշուրյանի ու Ալբերտ Բադալյանի հետ, իսկ Կապանի տարածաշրջանի Չափնի գյուղում գործող անկուսակցական գյուղապետ Ռազմիկ Հակոբյանն անկուսակցական Նորայր Թումանյանի հետ, ապա Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան գյուղում գործող հանրապետական Արմեն Բեգլարյանը կմրցի հանրապետական Արեւհատ Օհանյանի եւ անկուսակցական Զավեն Բեգլարյանի հետ:
Սիսիանի Նժդեհ եւ Մեղրու Ալվանք գյուղերում ընտրելու են համայնքի ավագանիներ: Նժդեհում առաջադրվել է 6 թեկնածու, 3-ը՝ կին, 1-ը՝ անկուսակցական եւ 2-ը՝ ՀՀԿ անդամ: Ալվանքում առաջադրված միակ կին թեկնածուն հանրապետական է, իսկ մնացած 5 առաջադրվածներն անկուսակցական են:
Հիշեցնենք, որ «հանրապետականն ընդդեմ հանրապետականի» ընտրություն եղել է նաեւ այլ մարզերում. Լոռու մարզի Մարգահովիտ, Տավուշի մարզի Աչաջուր, Շիրակի մարզի Կարմրավան եւ այլ համայնքներում:
Կարդացեք նաև
https://www.aravot.am/old/am/articles/regions/98507/view
https://www.aravot.am/old/am/articles/regions/91298/view
https://www.aravot.am/old/am/articles/regions/72010/view
ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ