Լրահոս
Օրվա լրահոսը

Աչաջուրցիներին ճնշո՞ւմ են

Նոյեմբեր 21,2011 15:03

Նոյեմբերի 16-ին «Աչաջուրը ահազանգում է. վտանգված է գյուղի խմելու ջրի աղբյուրը» հրապարակմամբ, հենվելով նաեւ «Էկոլուրի» տեղեկությունների վրա, տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչները բնապահպանական կազմակերպություններին եւ լրատվամիջոցներին ահազանգում են, որ իրենց համայնքի մերձակա անտառների լայնածավալ հատումների արդյունքում կարող են մնալ առանց խմելու ջրի: Աչաջուրցիները առաջարկում են, որ ստեղծվի որեւէ ձեռնարկություն, որը գյուղին կապահովի աշխատանքով, իրենք կզբաղվեն անտառային հատապտուղների վերամշակմամբ եւ դեղաբույսերի հավաքմամբ ու անտառն էլ այսպես անխնա չի հատվի:

«Էկոլուրը» տեղեկացնում է, որ այս հրապարակումից հետո աչաջուրցիներից հեռախոսազանգեր է ստացել, ըստ որոնց՝ «անտառտնտեսության վրա սկսել են Երեւանից` դատախազությունից ճնշել»:
Ըստ կազմակերպության, «մենք արդեն գրել ենք, որ աշխատանքից հեռացվել են Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնի ղեկավարներ, ովքեր համարձակվել են ճիշտն ասել անտառածածկ տարածքների, մեխանիզմների, անօրինական հատումների իրական ծավալների, դրանց նպաստող մեխանիզմների մասին: Այս քաղաքականությունը շարունակվում է նաեւ այժմ, ճիշտն ասելու համար «Հայանտառից» հեռացնում են մասնագետներին: Մեզ անհայտ է, թե կոնկրետ ով է այս գործընթացը նախաձեռնում, պարզ է միայն, որ դա մեկ մարդ չէ, այլ անտառային բիզնեսով զբաղվող կորպորացիա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930