Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շիկացած կրակխառնիչով ծեծել են թոշակառու ամուսիններին. նոր մանրամասներ (տեսանյութ ու ֆոտոշարք)

Նոյեմբեր 21,2011 15:06
Արդեն հաղորդել ենք, որ այսօր Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ, 74-ամյա Արամայիս Պապիկյանի եւ 71-ամյա Սեդա Պապիկյանի տանը (երկուսն էլ` թոշակառու) տեղի է ունեցել ավազակային հարձակում : Արամայիս Պապիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ Պապիկյանները դաժան ծեծի եւ խոշտանգումների են ենթարկվել. այդ պահին նրանք տանը եղել են մենակ:
PrevPhoto
NextPhoto
Հանցագործները ոչ միայն տակնուվրա են արել տունն ու նկուղը, այլ կատարել են անմարդկային դաժանություններ. վառարանի երկաթյա կրակխառնիչը շիկացրել են ու դրանով ծեծել ամուսիններին, ապա աքցանով քաշել են ամուսինների եղունգները:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Արմեն Մարգարյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով (ավազակային հարձակում) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք, զինամթերք կրելը եւ օգտագործելը) հատկանիշներով, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, տուժողներին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել