Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրաչ Պողոսյան. «Պարսկական աշտարակ» կառուցելու հարցը քաղաքաշինական խորհրդից թաքուն են պահել»

Նոյեմբեր 21,2011 14:55

«Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ 50 հարկանի «Պարսկական աշտարակ» կառուցելու թույլտվությունն ու ճարտարապետական առաջադրանքը տրվել է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ նախկին ճարտարապետ Սամվել Դանիելյանի կողմից՝ առանց քաղաքաշինական խորհրդի քննարկման: Այսօր «Հենարան» ակումբում այդ մասին ասաց Երեւանի ավագանու անդամ եւ քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանը:

Պարոն Պողոսյանը զարմացած է, թե նախկին ճարտարապետն ինչպե՞ս է համարձակվել համաձայնություն տալ. «Եթե նույնիսկ 20-25 հարկանի լինի շենքը, դա էլ է անթույլատրելի՝ ոչ միայն հարկայնության, այլեւ բովանդակության առումով»: Ըստ քաղաքաշինական խորհրդի նախագահի, անգամ 5 հարկանի էլ լինի այդ աշտարակը՝ էլի անթույլատրելի է եւ անհեթեթություն է, քանի որ բացի այն, որ դա քաղաքի առանցքային վայրերից է՝ Շարլ Ազնավուրի անվան հրապարակն է,  Նկարիչների միությունն է, «Մոսկվա կինոթատրոնը» եւ մեկ էլ դրանց մեջտեղում՝ «իրանական տավերնը»:

Քննարկմանը ներկա Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ այն կարծիքին է, որ քաղաքի կենտրոնը պետք է «ռեժիմի տակ» պահել, որ որեւիցե մեկն իր նման ցանկությունը չկարողանա իրագործել. «Քանի որ նախագծային առաջադրանքը, որը 2009-ին է տրվել, արդեն ուժը կորցրած է՝ ամեն ինչ պիտի անենք, որ դա ռեանիմացիայի չենթարկվի»: «Aravot.am»-ի հարցին ի պատասխան, որ եթե առաջադրանքը եղել է օրենքի խախտմամբ՝ ինչո՞ւ չեն դիմում դատարան, Հրաչ Պողոսյանը վստահեցրեց, որ դրա կարիքը չկա. «Չի բացառվում, որ նրանք նոր առաջադրանքով կդիմեն, եւ քանի որ արդեն աղմուկ է բարձրացել, հանձնաժողովը կմերժի»:

Նշենք, որ այդ տարածքը դեռեւս 90-ականներին Նկարիչների միությունը վաճառել է պարսկական ընկերությանը:

 

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930