Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱԿ գույքը օտարելու ընթացքում չարաշահումներ են արձանագրվել. Հարուցվել է քրգործ

Նոյեմբեր 21,2011 14:33

Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) գույքը օտարելու ընթացքում արձանագրված չարաշահումների և խախտումների կապակցությամբ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ Քր. Օր-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Յուրացնելը կամ վատնելը»:

Այդ մասին տեղեկությունը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ դեռ օգոստոսին Հայաստանի գլխավոր դատախազությունը ստացել էր ՀՌԱԿ անդամ Սլավա Սարգսյանի դիմում-բողոքը` ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի և կուսակցության նախկին ատենադպիր Կարեն Կակոյանի դեմ: Այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն էր ուղարկել հիշյալ դիմումը` հանձնարարելով ստուգել փաստերը և արդյունքների մասին տեղեկացնել դիմումատուին և գլխավոր դատախազին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել