Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնատարը՝ քանդելով արգելափակոցը, դուրս է եկել ճանապարհից

Նոյեմբեր 21,2011 13:44

Հոկտեմբերի 2-ին Այրումի սողանքի հետեւանքով խոշոր բեռնատարների համար փակվեց Բագրատաշեն-Ալավերդի-Վանաձոր ճանապարհը:  Հանրապետություն բեռներ  ներկրող բեռնատարները հիմա երթեւեկում են շրջանցիկ Նոյեմբերյան-Իջեւան-Երեւան ճանապարհով: Այդ պատճառով մեծացել է այս ճանապարհի երթեւեկը:  Ծանր բեռնատարներն այդ ճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածում 5 տեղ քանդել են ասֆալտի շերտը: Այդ ճանապարհին ավելացել է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Նոյեմբերի 19-ի առավոտյան, 9.30-ի սահմաններում, վրացական համարանիշներով բեռնատարը՝  քանդելով ճանապարհի արգելափակոցը, դուրս էր եկել ճանապարհից: Ազգությամբ վրացի վարորդի խոսքով, մի մարդատար մեքենա վազանցի է դուրս եկել, այդ պահին դիմացից մեքենա է հայտնվել, վթարից խուսափելու համար  ինքը  ստիպված է եղել կտրուկ աջ թեքել:  Նշենք, որ վթարից մեկ օր անց մսով բեռնված «ֆուռը» դեռ նույն տեղում էր:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930