Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չեն վավերացվի. այս մասին, ինչպես ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը վկայակոչելով հաղորդում է «Ռեգնումը», այսօր Բաքվում լրագրողներին ասել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքրը. «Ես մեկն եմ նրանցից, ով պատասխանատու է այս փաստաթղթերի վավերացման համար, եւ կարող եմ ասել, որ նրանք չեն վավերացվի»: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ որեւէ խնդիր չկա եւ չի կարող լինել: