«Աշխարհի ամեն անկյունում ապրող ¨ իրեն
հայ համարող մարդ պիտի շնչի այս երկրի, այս
պետականության շահերով ` իմանա, թե ինչպես
օգտակար լինի նրան: Վստահ եմ, որ 21-րդ
դարասկզբին ձ¨ավորվելու է հայի մի
տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության
կողմն է լինելու` զերծ թերարժեքության
մտավախությունից, համարձակ լիասիրտ,
թիկունքին` արժանապատիվ պատմություն,
առջ¨ում` տարածություն»:
Վազգեն Սարգսյան
Այս տարի համայն հայությամբ նշում ենք մեր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետության անկախ լինելու քսան տարին: Անկախ Հայաստան. այս միտքը ¨ իրավիճակը եղել է դարավոր երազանք մեր ժողովրդի համար ¨ այսօր, երբ հոբելյանն ենք նշում հայոց անկախության, կարիք կա հայացք նետելու անցած երկու տասնամյակին ¨ անդրադառնալու, իմաստավորելու այն: Սկսենք նրանից, որ 1988թ. սկսված Ղարաբաղյան Շարժումը, որը վերաճեց Անկախության Շարժման ¨ ապա Արցախի ազատագրման, իր պատմական նշանակությամբ Հայ պատմության մեջ հաստատակամորեն կանգնած է այնպիսի խոշորագույն ժամանակաշրջանների ու իրադարձությունների կողքին, ինչպիսիք են Արքայից Արքա Տիգրան Մեծի աշխարհակալությունը, Քրիստոնեության ընդունումը ¨ Գրերի գյուտը: 1988թ. սկսած, Անկախության Շարժումը ազգային զարթոնք էր, որը նոր էջ բացելով մեր պատմության մեջ, բերեց ազգային ինքնագիտակցության դրս¨որման ու գաղափարական ¨ հոգ¨որ վերելքի: Ժողովրդի, հասարակության բոլոր շերտերի միասնականությունը Անկախության համար պայքարում՝ ուղղակի պատմական էր: Շնորհիվ Ղարաբաղ կոմիտեի ¨ ազգային, ազատական գաղափարներ դավանող քաղաքական ղեկավարների ճկունության ու խոհեմության, Շարժումը ճշգրիտ ու գրագետ ընթացք ունեցավ, ¨, եթե համեմատենք մյուս հանրապետություններում ծավալվող անկախության գործընթացների հետ, ապա Հայաստանում Անկախության Շարժումը, իհարկե, ակնհայտ առավելություններ ուներ, թեկուզ հենց կորուստների ¨ ցնցումների առումով:
Եվ Երկնեց երկիր, երկնեց ծով, երկնեց ¨ փողը ծիրանի…
Ու այսպես, Հայոց առասպելի խոսքերի նման, մենք մեր անկախությունը ստեղծեցինք` պայքարով ու արյան գնով նվաճեցինք ¨ ամրապնդեցինք, քանզի Անկախությունն այն գաղափարն է, որը նվեր չեն տալիս, որը չեն վաճառում, դրան դու պիտի հասնես հավատքով, մտքով ու ոգով: 1991թ. սեպտեմբերի 21-ին երբ ազգովի գնացինք «այո» ասելու մեր Անկախությանը, շատերի սպասելիքները ավելին էին ¨ դրանից հետո, հիմնականում, օբյեկտիվ պատճառների հետ¨անքով Արցախյան պատերազմ, շրջափակում ¨ այլն ստեղծված սոցիալ–տնտեսական ծանր դրությունը այդ նույն շատերին ստիպեցին թերահավատորեն վերաբերվել պետությանը: Սակայն այսօր, երբ անաչառ հայացք ենք նետում 1988-1994թթ., այսինքն՝ Անկախության նվաճման ¨ Արցախի ազատագրման տարիներին, հասկանում ու ընդունում ենք, որ պայքարը ¨ պատերազմը չեն կարող չուղեկցվել առանց զրկանքների, կորուստների, որ մութը, ցուրտը, սոցիալական դժվարությունը նահանջելու են, չեն լինելու, բայց մեր Անկախ պետականությունը ¨ Ազատագրված Արցախը բացարձակ արժեք ¨ գաղափար են, կայացած եր¨ույթ ¨ փաստ, որն այլ¨ս անդառնալի է: Իհարկե, Անկախությունը, նրա ընդունումը տոն է, Տոն, որ միշտ մեզ հետ է լինելու, բայց այս գաղափարը իրականություն դարձած, որքան սքանչելի, այնքան էլ պարտավորեցնող է: Տոնից հետո գալիս է աշխատանքային օրը, այս դեպքում հավերժ աշխատանքային օրը ¨ մեր բոլորի աշխատանքը պետք է ուղղված լինի Անկախության գաղափարին, իր բոլոր գործառույթներով հանդերձ, պահպանմանը ¨ զարգացմանը: Իհարկե, մեկ հոդվածով չի կարելի ամբողջովին ներկայացնել Հայոց նորագույն անկախության ընթացքի ¨ զարգացման փուլերը, քանզի Երրորդ Հանրապետության քաղաքական պատմությունը, որի միջոցով չկտրվող թելի պես անցնում է անկախությունը, գունեղ է ¨ հարուստ հետաքրքիր իրադարձություններով, բայց անդրադառնալ Անկախության գաղափարին մեզանում հնարավոր է ¨ նույնիսկ պարտավորեցնող, երբ մանավանդ դու ինքդ Անկախության սերնդին ես պատկանում: Յուրաքանչյուր միտք, հասկացություն, փիլիսոփայություն ¨ այդ կարգի եր¨ույթներ կմնան թղթի վրա, եթե գործնականում չկիրառվեն ¨ կիրառության ընթացքում չապացուցվի տեսության ճշմարիտ լինելը: Անկախությունը բացարձակ արժեք է, ուղղակի պետք է կարողանալ ոչ միայն de facto այլ¨ de yure լինել անկախ: Սա առաջին հերթին նշանակում է ինքնագիտակցության` մտածելակերպի ¨ հոգեբանության փոփոխություն, չէ՞ որ մենք անցնում ենք նոր որակի հասարակարգի կառուցմանը: Քաղաքակրթությունների անիվը շարժում են մտավոր ¨ կամային ուժեղ հատկություններով օժտված, ֆանտազիա ունեցող անհատները: Անկախությունը նույնպես քաղաքակրթությունների անքակտելի մի մասն է` ընդգրկուն փիլիսոփայության: Իհարկե, Անկախ լինելու պայմաններում հնարավորություն է ընձեռվում ոչ միայն ինքնուրույն քաղաքականություն վարելու ¨ սեփական տնտեսությունը ձ¨ավորելու, այլ¨ զարգացնելու գիտությունը, արվեստը, սպորտը յուր տեսակին համապատասխան: Եվ եթե կարճ ձ¨ակերպենք, ապա Անկախության հարատ¨ման նպատակը ազգային սկզբունքների ու համաշխարհային արժեքների վրա խարսխված ինքնուրույն պետության կառուցումն է: Երբ պայքարում ես Անկախության համար, պետք է նա¨ մտածես հետոյի մասին, քանզի անջատվելով մեծ համակարգից, որի մեջ ես, դառնում ես Անկախ ¨ ինքնուրույն, բայց մենակ, տարբեր փորձությունների առջ¨ կանգնած: Նորանկախ երկիր՝ աշխարհագրական ոչ մեծ սահմաններով, փոքրաթիվ բնակչություն, պատերազմական տարածաշրջան, դու պատերազմի մեջ, շրջափակում, մեծ տերությունների շահեր ¨ պահանջներ ¨ այլն: Այս պատկերի մեջ մենք, իհարկե, հաղթանակած ենք կանգնած. Ազատագրված ու ինքորոշված Արցախ, որը երբ¨իցե ավելի ցածր կարգավիճակ չի կարող ունենալ, քան այսօր ունի, ուժեղ ¨ մարտունակ բանակ` մեր հզորության ու անվտանգության գործոնն ու գրավականը, պետական կայացած ենթակառուցվածքներ ¨ այլն: Իհարկե, շատ ու շատ հարցեր սպասում են իրենց լուծմանը, բայց կառավարման մեջ ¨ ընդհանրապես էլ պետք է շարժվել Դանդաղ Շտապելու սկզբունքով:
Մենք մի մեծ առավելություն ունենք մյուս երկրների նկատմամբ` մեր Սփյուռքը, որի պոտենցիալն ու ռեսուրսները շատ մեծ են ու կար¨որ, ռազմավարական նշանակություն ունեն ¨ Սփյուռքի նախարարության հիմնումը կար¨որագույն ու լրջագույն ստրատեգիական քայլ էր Հայաստան–Սփյուռք կամուրջը ավելի ընկալելի, բաց ու շփումը հեշտ դարձնելու համար: Մեր առջ¨ դրված ամենակար¨որ խնդիրներից է ազգային հարցերում Հայաստան–Արցախ–Սփյուռք հայկական միասնության հարատ¨ության ապահովումը: Սա նշանակում է միջազգային մակարդակի հզոր ուժ, որի հետ անպայման հաշվի պետք է նստեն ու կնստեն: Բայց դրանից առաջ պետք է մեզանից սկսենք` բացառենք որ¨է թշնամություն Հայոց Տան մեջ:
Մեր հաղթանակի դրոշը բարձրացրած՝ տանը միասնություն ու հանդուրժողականություն քարոզենք: Կարող ենք, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը` երկրի առաջին դեմքը, իր ընտրության առաջին իսկ օրվանից համերաշխության, մարդասիրության, կառուցողականության, միասնական աշխատանքի կոչեր ¨ գործնական քայլեր է անում, ¨ ողջունելի է ու կլինի, երբ ընդդիմության շրջանակներում այդ քայլերին ընկալումով են մոտենում ու ընդառաջ գալիս: Արդեն մոտենում ենք ընտրապայքարի ժամանակահատվածի ¨ բոլորիս համար կար¨որ է, որ առաջիկա ընտրությունները լինեն նախորդ ընտրություններից ավելի քան բարձր իրենց ընթացքով, որակով, արդյունքներով: Նախագահ Սերժ Սարգսյանի կատարած քայլերը հավատ են ներշնչում վերոգրյալի իրականացման համար: Թե իշխանությունը, թե ընդիմությունը լուրջ աշխատանք ունեն իրականացնելու այս ուղությամբ, քանզի մեր բոլորի շահերից է բխում միջազգային հանրությանը ապացուցել, որ կարող ենք մեր ներքին հարցերը մենք լուծենք, իրար հետ լուծենք ¨ աշխարհին ներկայանանք ավելի միասնական, ավելի ամուր: Առաջին հերթին փոփոխությունն ու լրացումը անենք մեր ինքնագիտակցականի մեջ, մեկս մյուսի նկատմամբ վերաբերմունքի մեջ, սա վերաբերվում է թե այստեղ ապրողներիս, թե սփյուռքի մեր ազգակիցներին: Միշտ հիշենք, որ Հայաստանը մենք ենք, որ այլ¨ս ոչ մի խաչակրաց զորք, 11-րդ բանակ, ոչ մի բարեկամ ու դաշնակից չեն գալու մեր փոխարեն մեր հարցերը լուծեն, արդեն իսկ շատ ենք նման ձ¨ով լուծելու համար թանկ գին վճարել: Մենք ենք երկրի տերը, մենք պիտի պաշտպանենք ու կառուցենք Հայոց Հայրենիքը, մեր քաղաքակրթությունը, հաղթահարենք ներքին ¨ արտաքին մարտահրավերները: Այս ամենը ապահովելու դեպքում հաստատ 21-րդ դարը մերն է լինելու, ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Լինելու ենք ավելի ուժեղ ու գրավիչ պետություն՝ արժանապատիվ ու համախմբված հասարակությունով: Եվ այս բարեփոխումների լոկոմոտիվն է ՀՀԿ–ն՝ իր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Ռուբեն Վարդանյան
ՀՀԿ ե/կ քաղաքական հարցերի
հանձնաժողովի նախագահ