Էդ միայն ՀՀ Սահմանադրությամբ է Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: Իրականում Հայաստանը մեջ-մեջ երկիր է:
Շատ քիչ մարդիկ կայֆերի մեջ են, բնակչության մեծամասնությունը՝ պարտքերի մեջ:
Շատ քիչ մարդիկ անսխալականության բարդույթի մեջ են, բնակչության մեծամասնությունը՝ հուսահատության մեջ:
Կարդացեք նաև
Շատ քիչ մարդիկ անուրջների մեջ են, թե իրենց աթոռին հավերժ են նստելու, Քիչ մարդիկ անուրջների մեջ են, թե իրենց մասին մտածող ընդդիմադիր ուժ կամ ուժեր կան:
Առաջինների միջից ոմանք հիմա անազատության մեջ են ու բանտերին մեջ: Երկրորդների միջից ոմանք դրա մեջ պալատական խարդավանքներ են տեսնում:
Եվ մեր ցավերի ցավը՝ գրողը տանի… հայերի ավելի քան 75 տոկոսը օտարության մեջ է, հազիվ 25 տոկոսը՝ հայրենիքին մեջ: Բայց այն 75 տոկոսի մեջ քիչ չեն նրանք, որ «կփափագին հանգչիլ հայրենիքին մեջ»:
Դե հիմա դուք ասեք, ի՞նչի մեջ է Հայաստանը վերջին 1500000000 տարում: